Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԴՆԹ-ի հետազոտությունը սմարթֆոնը կկատարի. news.am

ԴՆԹ-ի հետազոտությունը սմարթֆոնը կկատարի. news.am

Ամերիկացի գիտնականները մի սարք են մշակել, որի շնորհիվ ԴՆԹ-ի գենետիկ վերլուծությունը հնարավոր կլինի կատարել սովորական սմարթֆոնի օգնությամբ։ Այս եզակի միջոցի մասին հայտարարել են Կալիֆորնիայի նանոհամակարգերի ինստիտուտի մասնագետները։

 

Նորարարական սարքն իրենից ներկայացնում է լուսածորող մանրադիտակ, որը կցվում է Windows օպերացիոն համակարգի սմարթֆոններին։ Սմարթֆոնի տեսախցիկի օգնությամբ տվյալ մանրադիտակը տալիս է ԴՆԹ-ի մոլեկուլների հատուկ պատկերը։ Այնուհետեւ նկարն ուղարկվում է ինստիտուտ-ծրագրավորողի սերվերին, որտեղ էլ իրականացվելու է վերլուծությունը, որի ընթացքում չափելու են մոլեկուլների ալիքների երկարությունը։ Հետո ինֆորմացիան նկարի տեսքով հետ կգա սմարթֆոն՝ հասանելի լինելով հետազոտության համար։

 

Լուսածորող մանրադիտակի սկզբունքներն օգտագործող կլինիկական սարքավորումները շատ հսկայական են եւ թանկարժեք, ուստի կալիֆորնիացի գիտնականների կողմից մշակված բջջային լուծումը հատկապես արդիական է։ Այն բժիշկներին հնարավորություն կտա բառացիորեն՝ ընթացքում, հիվանդությունների թեստավորում եւ բարդ հետազոտություններ իրականացնել։

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ